13:02 | 30.05.16 | Նորություններ | 4036

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ:

ՊՆ-ում նշել են, որ մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա եւ տեղեկատվության եւ հաղորդակցման տեղխնոլոգիաների (ՏՀՏ) եւ բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ եւ համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները:

Մրցույթն անցկացվում է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման եւ դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:

Հայտերն ընդունվում են ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն մասնագիտություններով:

Մրցույթում հաղթած զորակոչիկները ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի եւ Ավտոմատ կառավարման համակարգի (ԱԿՀ) վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ