12:44 | 30.05.16 | Նորություններ | 5454

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ «Լիցք» ծառայության դեպքում միջնորդավճար չի գանձվում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար չի գանձնվում:

Ընկերությունում նշել են, որ «Լիցք» ծառայությունը գործել է այս սկզբունքով գործարկման առաջին օրվանից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոչ է անում իր բաժանորդներին հետեւել եւ պահանջել, որ լիցքավորման գումարը հաշվեկշռին փոխանցվի ամբողջությամբ: