12:06 | 27.05.16 | Նորություններ | 2233

Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացնումը Շիրակի մարզում

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները:

Մասնավորապես, 2016թ. մայիսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Հառիճ, Նահապետավան եւ Սարալանջ համայնքներում:   

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը, նշված համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:

«Beeline-ը շարունակում է ցանցի արդիականացման աշխատանքները երկրի ողջ տարածքում` ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրերում հասանելի դարձնելով մեր պարզ եւ հարմար ծառայությունները: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Շիրակի մարզի երեք համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով»,-  նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։