09:14 | 27.05.16 | Նորություններ | 4754

Ucom-ն ու World Vision-ն աջակցել են սահմանամերձ գյուղի եւս մեկ ընտանիքի

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակում հերթական աջակցությունը տրամադրվել է Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող ընտանիքին՝ 38-ամյա Մարտունին, նրա անչափահաս չորս երեխաներին եւ ընտանիքի տատիկին:

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի իր ներդրումն ունենալ հայրենիքի հզորացման գործում: Ucom հիմնադրամն իր հերթին կրկնապատկում է գումարը եւ ուղղում կարիքավոր ընտանիքներին: Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն եւ կապում իր հողի հետ»,- նշել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:  

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագիրը Ucom-ի շարժական ձայնային կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը եւ ուղղում այն ծրագրի իրականացմանը:

Ծրագրի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ եւ սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու եւ երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում: