07:07 | 23.05.16 | Նորություններ | 4183

Սիլիկոնյան հովտում կքննարկվեն հայկական ՏՏ զարգացումները

Հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կկայանա Armenia IT Forum-ը:

Synopsys ընկերության կենտրոնակայանում կայանալիք ֆորումի ուշադրության կենտրոնում կլինեն ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:

Ֆորումին մասնակցությունն անվճար է: Հայտը հասանելի է այստեղ:

Միջոցառման շրջանակում քննարկվող այլ թեմաներից են՝ ՏՏ զարգացումները Հայաստանում՝ հաջողության պատմություններ, գլոբալ ստարտափների համար էկոհամակարգի ստեղծումը եւ գլոբալ շուկաներին կապելու հնարավորությունները, ՀՀ-ում ներդրումային հնարավորությունները եւ մարտահրավերները, կրթության դերը ստարտափ տաղանդների հայտնաբերման գործում:

Armenia IT Forum-ը կազմակերպվում է ArmTech Congress-ի շրջանակում՝ Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի, Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի կողմից: Կազմակերպիչների թվում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ ՏՏ գործատուների միությունը: