11:34 | 06.05.16 | Նորություններ | 1092

ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի կանցկացվի Բրազիլիայում

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT) այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը՝ Բրազիլիայում: 

Ինչպես նշել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ), WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ Բրազիլիան կհյուրընկալի ՏՏ ոլորտի շուրջ 2000 պատվիրակների՝ ավելի քան 80 երկրից:

Հիշեցնենք, որ WCIT 2019-ը կյուրընկալի Հայաստանը` շնորհիվ ԻՏՁՄ-ի եւ ՀՀ կառավարության աջակցության:

Ակնկալվում է, որ Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի ՏՏ միջազգային ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի ներուժի ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների եւ ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: