08:38 | 05.05.16 | Նորություններ | 3876

Ucom-ն արժանացել է «Լավագույն գործատու» տիտղոսին

Ucom ընկերությունը վերջերս մասնակցել է «Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն փորձ» ուսումնասիրությանը, որը կազմակերպվում եւ իրականացվում է Ամստերդամում հիմնադրված Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից:

Ucom ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկող պայմանների գնահատումն իրականացվել է 9 չափանիշների հիման վրա՝

1.    Մեծ պոտենցիալով աշխատակիցների կառավարման ռազմավարություն,
2.    Մարդկային ռեսուրսների պլանավորում,
3.    Աշխատակցի ընդունելության գործընթաց,
4.    Ուսուցում եւ մասնագիտական զարգացում,
5.    Աշխատանքի արդյունավետության կառավարում,
6.    Առաջնորդություն,
7.    Կարիերայի եւ մասնագիտական առաջխաղացման կառավարում,
8.    Աշխատակիցների փոխհատուցում ու արտոնություններ,
9.    Մշակույթ:

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունը 2016թ.  «լավագույն գործատու» տիտղոսին արժանացած միակ հայկական ընկերությունն է: Այս մրցանակը վկայում է մեր աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Այն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում, նաեւ այն ժառանգությունը, որ ստացել ենք Օրանժ Արմենիա ընկերությունից հիմք են հանդիսացել, որ մեր ընկերությունը համարվի միջազգային չափանիշներին համապատասխանող լավագույն ընկերություն»,- նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: