09:38 | 04.05.16 | Նորություններ | 3973

Ռոումինգում Beeline տեղեկատու համարին զանգերն անվճար են

Beeline-ը տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 28-ից սկսած՝ Beeline բաժանորդները ռոումինգի տրամադրման բոլոր երկրներից կարող են անվճար զանգահարել Beeline Հաճախորդների սպասարկման կենտրոնի +37480000612 տեղեկատու համարին:  

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` մեր հաճախորդների համար դարձնելով դրանք ավելի պարզ եւ հարմար: Մենք ոչ միայն ապահովում ենք ռոումինգի մատչելի պայմաններ, այլ նաեւ հոգ ենք տանում ծառայությունների եւ սպասարկման առավելագույն հասանելիության մասին, որտեղ էլ որ մեր բաժանորդները գտնվելիս լինեն: Այժմ մեր հաճախորդներն աշխարհի ցանկացած երկրում, որտեղ գործում է Beeline ռոումինգը, ունեն բացառիկ հնարավորություն անվճար կապ հաստատելու Հաճախորդների սպասարկման կենտրոնի մեր մասնագետների հետ եւ ուղղելու իրենց հարցերը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: