09:16 | 07.04.16 | Նորություններ | 1348

Facebook Live-ը հասանելի է դառնում բոլորին

Facebook-ը վիդեոհեռարձակումների Live հեռարձակման գործառույթը հասանելի է դարձնում բոլոր օգտատերերի համար:

Այս մասին մարտի 6-ին հայտարարել է Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Live-ը նման է ձեր գրպանում TV տեսախցիկ ունենալուն: Այսուհետ յուրաքանչյուր հեռախոս ունեցող կարող է հեռարձակում իրականացնել աշխարհում ցանկացած մեկի համար: Այս գործառույթը մարդկանց համախմբվելու նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:

Facebook Live-ի տրամադրման գործառույթը ներդրման փուլում է եւ աստիճանաբար հասանելի կդառնա բոլորին:

Facebook Live-ը գործարկվել էր 2015թ. օգոստոսին, սակայն դրանից կարող էին օգտվել միայն հայտնի մարդիկ: Հիշեցնենք, որ մարտի սկզբին Facebook-ը հայտարարել էր, որ վճարելու է հայտնի մարդկանց՝ գործառույթից օգտվելու եւ այդպիսով այն հայտնի դարձնելու համար: 

Համեմատության համար նշենք, որ անցած տարի մարտին էլ Twitter-ը գործարկեց Periscope ուղիղ վիդեոհեռարձակումների ծառայությունը: Ենթադրվում է, որ Periscope-ը եւ Facebook Live-ը լուրջ մրցակիցներ կդառնան: