13:32 | 18.02.16 | Նորություններ | exclusive 2640

Գործարկվել է Movie Trip-ի Android տարբերակը

Movie Trip հարթակը, որը ճանապարհորդներին եւ կինոյի սիրահարներին հնարավորություն է տալիս գտնել տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին, արդեն հասանելի է նաեւ մոբայլ տարբերակով:

Անվճար հավելվածը հնարավոր է ներբեռնել Google Play-ից:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Movie Trip-ի համահիմնադիր Արտավազդ Եղիազարյանը:

Նա նշել է, որ ի տարբերություն վեբ տարբերակի՝ հավելվածում կա check in լինելու հնարավորություն:

«Այս պահին Movie Trip-ի բազայում ներկայացված է 395 ֆիլմ, 3990 տեսարան, 2150 վայր:
Տեղեկատվությունը ներառում է վայրի հասցեն, քարտեզը, ֆիլմից կադրեր, մեջբերումներ, տեսարանի նկարագրություն»,- նշել է Movie Trip-ի համահիմնադիրը:

Շուտով պատրաստ կլինի նաեւ հավելվածի iOS տարբերակը:

Movie Trip-ի մասին ավելի մանրամասն՝ այստեղ: