13:09 | 12.02.16 | Նորություններ | 3046

$50 հազ. դրամաշնորհ՝ բաց կոդով տեխնոլոգիաներ մշակող ստարտափներին

Հայկական ստարտափները կարող են մասնակցել բաց կոդով տեխնոլոգիաների մշակման մրցույթին, որը հայտարարել է UNICEF-ի Նորարարության հիմնադրամը:

Մրցույթը նպատակ ունի բարելավել երեխաների կյանքը զարգացող երկրներում:

Հիմնադրամը $9 մլն կտրամադրի բաց կոդով տեխնոլոգիաներ կիրառող եւ աշխատանքային նախատիպ ունեցող 60 ստարտափի:

Յուրաքանչյուր ընկերություն կստանա շուրջ $50 հազ. դրամաշնորհ:

Դիմումների վերջաժամկետը փետրվարի 26 ն է:

Մրցույթի մանրամասները հասանելի են այստեղ: