13:04 | 12.02.16 | Նորություններ | 3111

«Խոսում է քաղաքը» սակագնային պլանի ընձեռած հնարավորություններն ընդլայնվել են

Մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է:

Նաեւ ավելացել է «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ 1-ի շրջանակում դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:

«Ժամանակի հետ փոփոխվում են բաժանորդների՝ ինտերնետի եւ ձայնային ծառայությունների օգտագործման պահանջարկը եւ ծավալները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար վերանայում եւ բարելավում է սակագնային պլանների առաջարկած հնարավորությունները՝ բաժանորդների կարիքներին առավել համապատասխանեցնելու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաեւ ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: