12:13 | 05.02.16 | Նորություններ | 3065

Մեկնարկել է Startup Europe Week 2016 Yerevan-ը

Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է Startup Europe Week 2016 Yerevan-ը, որն անցկացվում է Startup Europe Week 2016 նախաձեռնության շրջանակում:

Հայաստանը տարածաշրջանից նախաձեռնությանը միացած միակ երկիրն է:  

Բացման խոսքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ այս կարգի միջոցառումները փաստում են, որ մենք աշխարհին ասելիք ունենք:

«Այս միջոցառումը նոր էջ կբացի ստարտափ էկոհամակարգի զարգացման համար: Պետք է կարողանանք համագործակցության միջավայր ստեղծել պետության ներսում` պետության, մասնավոր եւ հասարակական հատվածների, հիմնադրամների, ներդրումայւն ֆոնդերի միջ»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Միջոցառման հիմնական թեմաներն են`

-Startup Europe եւ այլ եվրոպական նախաձեռնություններ,
-Սոցիալական ձեռներեցություն,
-Տեխնոլոգիական ստարտափների աքսելերացիա,
-Առկա ֆինանսավորման միջոցներ,
-Պետական աջակցություն:

Startup Europe Week 2016 նախաձեռնությունն անցկացվում է փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում: Այն Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու աջակցության հնարավոր տարբերակները, որոնք իրականացվում են ստարտափ ընկերությունների օժանդակության համար:

Հայաստանի՝ մասնակցության նախաձեռնությունը պատկանում է ՁԻՀ-ին եւ IBM Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնին: