11:57 | 05.02.16 | Նորություններ | 4879

Ռալֆ Յիրիկյանն անձնական աջակցություն է ցուցաբերել խաչիկցիներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցության արդյունքում՝ Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում ավարտին է հասցվել կիսակառույց մեկ տան շինարարություն եւ մեկ տանիքի վերանորոգում:

Բնակարանաշինության ծրագրով շինարարական աշխատանքների կազմակերպումը ստանձնել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»:

Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Խաչիկ համայնք՝ ընտանիքների հետ բնակարանամուտի բերկրանքը կիսելու համար: