11:30 | 27.01.16 | Նորություններ | 4329

Գորիսում Beeline-ի գրասենյակը գործում է նոր հասցեում

Beeline-ը տեղեկացնում է, որ հունվարի 21-ից Գորիս քաղաքում գործող ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակը գործում է Անկախության 19 հասցեում:

Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման՝ երկուշաբթիից շաբաթ՝ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

«Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով»,- ասված է հաղորդագրությունում: