16:27 | 14.01.16 | Նորություններ | 3976

Beeline-ը գործարկել է My Beeline Armenia հավելվածի նոր տարբերակը

Beeline-ը գործարկել է My Beeline Armenia բջջային հավելվածի նոր` կատարելագործված տարբերակը:

«Կատարելագործված տարբերակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հնարավոր է ստանալ վերծանումն անմիջապես հավելվածում կամ էլեկտրոնային փոստի միջոցով։ Այն նաեւ հնարավորություն է ընձեռում առցանց սպասարկվել եւ իրականացնել վճարումներն ավելի արագ տարբերակով»,- ասված է Beeline-ի տարածած հաղորդագրությունում:

Հավելվածն այսուհետ անվճար է Beeline բջջային կապի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: 

«My Beeline Armenia հավելվածից օգտվողների թիվը շարունակում է աճել` դարձնելով այն Հայաստանում ամենաշատը ներբեռնվող հավելվածներից մեկը: Իսկ մենք շարունակում ենք աշխատել հավելվածը կատարելագործելու ուղղությամբ, որպեսզի Beeline ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկատվություն բաժանորդների համար լինի առավելագույնս հասանելի: Կատարելագործված դիզայնը եւ նոր հնարավորությունները «My Beeline Armenia» հավելվածից օգտվելը մեր հաճախորդների համար դարձրել են ավելի պարզ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։