17:51 | 22.12.15 | Նորություններ | 3044

Beeline-ը պարգեւատրվել է «Վստահության վարկանիշ»-ի երկու անվանակարգում

Beeline-ն արժանացել է երկու կոչման «Վստահության վարկանիշ» ամենամյա հետազոտության արդյունքներով:

Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգեւատրվել է «Բիզնեսում բարձր պատասխանատվություն եւ հաճախորդների նկատմամբ հոգատար վերաբերմունք» անվանակարգում, իսկ ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը` «Ընկերության իմիջի կայուն զարգացմանն ուղղված արդյունավետ եւ նորարար PR գործունեություն» անվանակարգում:

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին եւ սոցհարցումների բոլոր մասնակիցներին նման բարձր գնահատականի համար: Այն եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրագործելով բիզնեսի զարգացման հաճախորդամետ ռազմավարությունը` մենք ճիշտ ուղու վրա ենք: Ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջեւ եւ անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի Beeline-ի յուրաքանչյուր հաճախորդ զգա մեր սերն ու հոգատարությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։