16:46 | 15.12.15 | Նորություններ | 4005

Գործարկվել են Beeline «Սմարթ» փաթեթներին անցնելու նոր պայմաններ

Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթներին անցնելու նոր պայմանների գործարկման մասին:

Այսուհետ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անցնել «Սմարթ» սակագնային փաթեթներին հետեւյալ հրահանգների միջոցով.

«Սմարթ 1500»` *505#, «Սմարթ 2500»` *605#, «Սմարթ 3500»` *705#, «Սմարթ 990»` *405#:

Սակագնային փաթեթներին անցնելուց հետո ակտիվացման հրահանգն է.  «Սմարթ 1500»` *515#, «Սմարթ 2500»` *615#, «Սմարթ 3500»` *715#, «Սմարթ 990»` *415#:

«Այս տարվա սեպտեմբերին մենք գործարկեցինք «Սմարթ» սակագնային փաթեթների շարքը` Հայաստանում առաջինը մեր հաճախորդներին առաջարկելով WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգեր կատարելու հնարավորություն: Շարունակելով կատարելագործել ծառայությունները` այժմ մենք մեր բաժանորդներին հնարավորություն ենք տալիս պարզ հրահանգների միջոցով միանալ «Սմարթ» փաթեթներից ցանկացածին` Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնելով ավելի պարզ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

«Super Mix», «ReMix» եւ «MegaMix» սակագնային փաթեթներից «Սմարթ» փաթեթներին անցման վճարը 1000 դրամ է, իսկ մյուս բոլոր սակագնային փաթեթների դեպքում` 200 դրամ: