15:50 | 14.12.15 | Նորություններ | 4331

Beeline-ը Երեւանում վերաբացել է երկու գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Երեւանի Դավթաշեն եւ Հարավ-Արեւմտյան թաղամասերում վաճառքի եւ սպասարկման երկու գրասենյակների վերաբացման մասին։ 

Դավթաշենում վերաբացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակը գտնվում է 3–րդ թաղամաս, 25/1 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման, երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, շաբաթ օրը` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը։

Հարավ-Արեւմտյան թաղամասում վերաբացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակը գտնվում է Րաֆֆու փ. 15/1 հասցեում եւ աշխատում է առանց հանգստյան օրերի եւ ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 19:00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

«Beeline-ը շարունակում է հատուկ ուշադրություն հատկացնել ծառայությունների որակին եւ գրասենյակների ու սպասարկման տարածքային հասանելիությանը: Այս նպատակով մենք պարբերաբար ընդլայնում ենք սեփական գրասենյակների եւ վաճառքի դիլերական կետերի թիվը եւ այսօր կարող ենք հպարտանալ, քանի որ ունենք երկրում սպասարկման խոշորագույն ցանցերից մեկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։