17:24 | 26.11.15 | Նորություններ | 3578

Beeline-ը շարունակում է աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում է «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի առաջին փուլի ավարտի եւ երկրորդ փուլի մեկնարկի մասին:

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի Make your mark գլոբալ ռազմավարության շրջանակում։

Ծրագրի առաջին փուլին մասնակցել են ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ եւ ուսանողներ Երեւանից եւ մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացել են գիտելիքներ եւ հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու եւ հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին:

Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։

Նոյեմբեր ամսին մեկնարկել է դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում արդեն իսկ ընտրված 70 ակտիվ, նախաձեռնող եւ բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդների համար  բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է երկօրյա դասընթաց՝ «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով:

««Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շնորհիվ Beeline-ը շարունակում է իրագործել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Վստահ եմ, որ միավորելով տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, ուղղորդում ենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ  ճիշտ կառուցել իրենց ապագան։ Ուրախ եմ, որ Beeline-ի շնորհիվ Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդները նոր եւ ակտուալ գիտելիքներ ստանալու եւս մեկ հնարավորություն կունենան, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ»,- նշել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։