16:44 | 25.11.15 | Նորություններ | 3420

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ մշակույթի նախարարությունն ամփոփել են համատեղ ծրագրերը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ներկայացրել են համատեղ իրականացված մշակութային ծրագրերի արդյունքները:

Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունն ազգային մշակույթի զարգացման գործում:

2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 միլիարդ 512 միլիոն դրամի ներդրում է կատարել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում, որից 894 500 000 դրամ (35.6%) ներդրվել է մշակութային նախագծերի մեջ:

Ընդհանուր առմամբ` գործունեության տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23.6 միլիարդ դրամ է հատկացրել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի համար, որից 7 912 600 000 դրամն (34.4%) ուղղվել է մշակութային ծրագրերին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթին նպատակ ունի նպաստելու աշխարհի հետ երկխոսության հաստատմանը եւ ազգային արժեքների տարածմանը: Մշակույթը նաեւ ինքնարտահայտման ձեւ է, մեր եզակիությունը, ազգային ինքնությունն ու տեսլականը ներկայացնելու միջոց: Աջակցություն ցուցաբերելով մշակութային նախաձեռնություններին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր ավանդն ունենալու ազգային մշակութային ավանդույթների ներկայացման եւ երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնություն նոր որակ ու գույն է հաղորդում հայ հասարակությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: