14:47 | 09.10.15 | Նորություններ | 787

Դիլիջանի Թումո կենտրոնում կանցկացվի բաց դռների օր

Հոկտեմբերի 10-ին Դիլիջանի Թումո կենտրոնում կանցկացվի բաց դռների օր:

Բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Թումոյի դասընթացներին եւ ուսանողների կատարած աշխատանքներին:

13:00-ից 16:00-ը կենտրոնում կցուցադրվեն ռոբոտաշինության, լուսանկարչության, ֆիլմերի ստեղծման, անիմացիայի, երաժշտության, խաղերի ստեղծման դասընթացները:

Դիլիջանի Թումո կենտրոնը բացվել է ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ 2013-ի հունվարին: Թումո Դիլիջանը այժմ ունի 300-ից ավելի անդամ: