10:27 | 02.09.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 30253

Ամենանորաձեւ IT գրասենյակները. SFL

Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:

Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:

Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:

SFL ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ`հիմնականում Java եւ .NET տեխնոլոգիաներով:

SFL-ը հանդիսանում է Microsoft կորպորացիայի վկայագրված գործընկերը:

SFL-ի նախամուտքը. առաջին տպավորությունն իսկապես կարեւոր է


Ընկերության աշխատողների թիվը ներկայում 65 է


Այստեղ աշխատում են ծրագրավորողներ, ծրագրավորման ճարտարապետներ, վեբ-դիզայներներ եւ նախագծերի ղեկավարներ


Ոչ, սա Լոնդոնը չէ: Հեռախոսային խցիկը կարեւոր գործառույթ ունի. մյուսներին չխանգարելու համար վերցնում եք ձեր հեռախոսը եւ հեռախոսազանգեր կատարում խցիկից: Գրասենյակում միանգամից երկու նման խցիկ է տեղադրված




Աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ


Աշխատել կարելի է գրասենյակի ցանկացած հատվածում, օրինակ՝ այստեղ


Օրվա լարվածությունը թուլացնելու համար համակարգչի էկրանին կարող է փոխարինել ակվարիումը


Հարմարավետ աշխատելու եւս մեկ տարբերակ


Եթե գործդ ավարտին ես հասցրել, կարող ես այսպես լիցքաթափվել




Լիցքաթափման եւս մի եղանակ է մերսող բազկաթոռը: Շաբաթական մեկ անգամ էլ գրասենյակ է այցելում պրոֆեսիոնալ մերսողը:


Գրասենյակում տեղաշարժվելու հետաքրքիր տարբերակ


Խորհրդակցությունների մինի սենյակ


Այստեղ են անցկացվում ավելի մասշտաբային խորհրդակցությունները


Ընդմիջման ամենահարմար վայրը


Պարզվեց, որ SFL-ում շատ են սիրում կենդանիներին




Birthday պատը


Եվս մեկ պատ՝ այս անգամ հպարտության


SFL-ում կարեւորում են քաղաքացիական ակտիվությունը


Տաղանդներին այստեղ սպասում են


Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի