16:29 | 18.08.15 | Նորություններ | 4046

EuroPlat եւ PayBox ցանցերը ՌԴ եւ Վրաստանում սկսում են վճարումների ընդունումը Հայաստանում Beeline-ի ծառայությունների համար

Beeline-ը հայտարարում է  Ռուսաստանում եւ Վրաստանում EuroPlat и PayBox վճարումների ընդունման ընկերությունների երկու խոշորագույն ցանցերի միջոցով վճարումների ընդունման մեկնարկի մասին:   

Այսուհետ Հայաստանում Beeline-ի բջջային, ֆիքսված եւ ինտերնետ կապի ծառայությունների դիմաց վճարումներ կարելի է իրականացնել Ռուսաստանի եւ Վրաստանի տարածքում՝ «EuroPlat»-ի ավելի քան 5000 եւ «PayBox»-ի 4000 վճարումների ընդունման կետերում:

«Beeline-ը կատարում է հերթական քայլը ծառայությունների համար վճարման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: Մեր համագործակցության շնորհիվ Հայաստանում Beeline-ի բաժանորդների համար հաշվի լիցքավորումը եւ երկրում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ծառայություններից օգտվելը կդառնան ավելի պարզ եւ հարմար», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

EuroPlat-ի եւ PayBox-ի միջոցով վճարումների ընդունումն իրականացվում է Հայաստանում եւ Ռուսաստանում Beeline-ի գործընկերների` «Ինտերկոոպբանկ»-ի եւ Telcell-ի հետ համագործակցության շնորհիվ։