10:59 | 03.08.15 | Նորություններ | 4415

Գործարկվել է My Orange հավելվածի թարմացված տարբերակը

My Orange բջջային հավելվածի նոր, թարմացված տարբերակն արդեն հասանելի է Google Play-ում եւ AppStore-ում:

Այս նոր տարբերակը My Orange բջջային հավելվածի օգտատերերին ընձեռում է ոչ միայն իրենց հաշվեկշիռը ստուգելու եւ վճարումներ կատարելու, այլեւ Orange-ի կանխավճարային եւ ինտերնետ բոլոր նոր փաթեթներն ակտիվացնելու, Orange Կինո ծառայությունից օգտվելիս ֆիլմերի վարկանիշերին ծանոթանալու եւ երկու տոմս մեկի գնով ձեռք բերելու, ինչպես նաեւ Orange-ի այլ ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ ձեռքի ընդամենը մեկ հպումով:

«My Orange բջջային հավելվածն արդեն բարձր է գնահատվել մոտ 30 000 բաժանորդների կողմից, ովքեր այն օգտագործում են՝ մեր ծառայությունների մասին տեղեկություններ եւ ժամանացային բովանդակություն ստանալու, Orange Կինո ծառայությունից օգտվելու, հաշիվը վերալիցքավորելու եւ վճարումներ կատարելու համար: Այս հինգերերդ թարմացված տարբերակով մենք շարունակում ենք համալրել այն նորարարական եւ օգտակար հնարավորություններով, որպեսզի հավելվածից օգտվելը մեր բաժանորդների համար է՛լ ավելի հարմարավետ լինի»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: