17:47 | 22.07.15 | Նորություններ | 3565

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսել է «Ագրո դպրոց»-ի մասնակիցների համար

Beeline-ը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Արմավիր քաղաքում հանդես են եկել «Հաջողության ճանապարհը» խորագիրը կրող հատուկ դասախոսությամբ:

Դասախոսությանը մասնակցել են «Ագրո դպրոց» ծրագրի մանակիցները,ինչպես նաեւ  COAF-ի շահառու գյուղական համայնքների՝ Արտենիի, Արագածավանի, Քարակերտի, Հացիկի, Լեռնագոգի, Մյասնիկյանի, Դալարիկի եւ Գետաշենի ավագ դպրոցների աշակերտները:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակիցներին ներկայացրել է «Ինչպես դառնալ գլխավոր տնօրեն» զեկույցը:
 
«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Beeline-ը շարունակում է աջակցել այն ծրագրերին, որոնք օգնում են երիտասարդ սերնդին սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։ Մենք փոխանցում ենք աճող սերնդին մեր տարիների փորձը, իսկ  նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ցանկանում ենք մեր ավանդն ունենալ մասնագիտական կրթության զարգացման գործում երիտասարդների համար ստեղծելով կայացման նոր հեռանկարներ»,- ասել է Անդրեյ Պյատախինը: