16:48 | 10.07.15 | Նորություններ | 2960

Սարդարապատում բացվել է Beeline-ի դիլերական գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Արմավիրի մարզում վաճառքի եւ սպասարկման դիլերական գրասենյակի բացման մասին՝ Սարդարապատ համայնք, Աբովյան 88 հասցեում:

Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 10:00-ից մինչեւ 19:00-ը, առանց ընդմիջման:

«Բարելավելով եւ ընդլայնելով վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցը՝ Beeline-ը ձգտում է ավելի մոտ դառնալ հաճախորդներին երկրի բոլոր շրջաններում: Հավատարիմ այս ռազմավարությանը՝ Արմավիրի մարզում գործող չորս սեփական Beeline գրասենյակներից բացի, մենք բացում ենք եւս մեկ դիլերական գրասենյակ: Նոր գրասենյակի շնորհիվ մեր պարզ եւ հարմար ծառայություններն ավելի հասանելի կդառնան Սարդարապատ համայնքի եւ մոտակա բնակավայրերի բնակիչներին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նոր դիլերական վաճառքի եւ սպասարկման գրասենյակում հաճախորդները կարող են ձեռք բերել SIM-քարտեր, միանալ լայնաշերտ Hi-Line ինտերնետի ծառայություններին, լիցքավորել հաշիվը, ձեռք բերել հեռախոսներ եւ պլանշետներ, ինչպես նաեւ իրականացնել կոմունալ եւ այլ վճարումներ: