14:56 | 09.07.15 | Նորություններ | 3138

«ՎիմպելԿոմ»-ի ապրանքանիշերը՝ ամենաարժեքավոր բրենդների շարքում

«ՎիմպելԿոմ»-ը հայտարարում է, որ ընկերությունների խմբին պատկանող հինգ ապրանքանիշեր ընդգրկվել են հեռահաղորդակցության ոլորտի 250 ամենաարժեքավոր բրենդերի ցուցակում` համաձայն Brand Finance-ի` ապրանքանիշերի գնահատման առաջատար խորհրդատվական ընկերության ներկայացրած «Brand Finance-ի վարկածով 2015թ. հեռահաղորդակցության լավագույն 500 ապրանքանիշերը» զեկույցի: 

«ՎիմպելԿոմ»-ի  Djezzy (Ալժիր), Mobilink (Պակիստան), «Beeline» (Ռուսաստան), WIND (Իտալիա) եւ «Киевстар» (Ուկրաինա) ապրանքանիշերը ներառվել են աշխարհի հեռահաղորդակցության 250 լավագույն ապրանքանիշերի ցուցակում` գնահատված 900 ապրանքանիշերից: Խմբի մեկ այլ ապրանքանիշ` Banglalink-ը (Բանգլադեշ), ցուցակում զբաղեցրել է 262-րդ հորիզոնականը` տեղ գտնելով հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտում աշխարհի լավագույն 300 ապրանքանիշերի շարքում:

Djezzy ապրանքանիշը 29 հորիզոնականով բարելավել է ցուցանիշը` զբաղեցնելով 171-րդ հորիզոնականը, իսկ Mobilink-ը բարձրացել է 59 հորիզոնականով` տեղափոխվելով 201-րդ հորիզոնական: 

«ՎիմպելԿոմ»-ի «Beeline»-ը եւ WIND ապրանքանիշերը զեկույցում ներառված են հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի լավագույն 100 ապրանքանիշերի ցուցակում. «Beeline» ապրանքանիշի արժեքը գնահատվում է 2.6 մլրդ դոլար, իսկ WIND ապրանքանիշի արժեքը` 1.6 մլրդ դոլար: