13:38 | 08.07.15 | Նորություններ | 2680

Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար

Beeline-ը տեղեկացնում է, որ 2015թ. հուլիսի 1-ից Beeline ֆիքսված ցանցում միջքաղաքային զանգերը դարձել են անվճար:

Րոպեները ներառված են անվճար խոսելաժամանակի սահմանաչափի մեջ, որը յուրաքանչյուր ամիս հասանելի է ֆիքսված կապի «Բազային 1» եւ «Բազային 2» սակագնային փաթեթի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: 360 կամ 1600 րոպե անվճար ամսական սահմանաչափն օգտագործելուց հետո միջքաղաքային զանգերը կտարիֆիկացվեն 5 դրամ/րոպե սակագնով:
   
«Beeline-ը ձգտում է ծառայությունները բաժանորդների համար դարձնել առավելագույնս մատչելի, պարզ եւ հարմար: Այժմ ֆիքսված կապի մեր բաժանորդներին յուրաքանչյուր ամիս հասանելի է  6 ժամ անվճար խոսելաժամանակ Beeline ցանցի ներսում ամբողջ Հայաստանի տարածքում, իսկ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների հեռախոսահամարներ կատարվող զանգերի մեկ րոպեն կարժենա ընդամենը 5 դրամ: Beeline քաղաքային կապով շփվելը ձեռնտու է եւ հարմար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Անվճար րոպեներն օգտագործելուց հետո Beeline ցանցի ներսում բոլոր տեղական ելքային եւ միջքաղաքային զանգերի արժեքը 5 դրամ/րոպե է: Դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր կատարվող զանգերը եւս արժեն 5 դրամ/րոպե: