16:04 | 03.07.15 | Նորություններ | 3138

Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կարող են անվճար SMS ուղարկել

Orange-ն իր ձայնային ծառայությունների բաժանորդներին տրամադրում է անվճար SMS-ներ՝ տեղական եւ միջազգային ուղղություններով:

Այսուհետ Orange-ի կանխավճարային կամ ամսական բաժանորդագրության ծառայություններին միանալիս բոլոր բաժանորդները կստանան 25 անվճար SMS, որոնք 8 օրվա ընթացքում կարող են ուղարկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համարներին:

«Մենք մշտապես աշխատում ենք Orange ծառայությունները բաժանորդների համար առավել հարմար դարձնելու ուղղությամբ: Այս նոր անվճար SMS փաթեթը մեր նոր բաժանորդներին հնարավորություն կտա ողջունել Հայաստանում եւ արտերկում բնակվող ընկերներին՝ իրենց նոր հեռախոսահամարի մասին տեղեկացնելով առանց որեւէ հավելյալ ծախսերի»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: