15:52 | 02.07.15 | Նորություններ | 3119

Beeline-ի աջակցությամբ հուլիսի 6-ին կմեկնարկի ամենամյա Դիջիքեմփը

Beeline-ի եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող Դիջիքեմփ երրորդ ամենամյա ճամբարը կանցկացվի հուլիսի 6-16-ը Դիլիջանում եւ կմիավորի 14-22 տարեկան տասնյակ երիտասարդների:

Ամառային ճամբարի մասնակիցները կծանոթանան տեխնոլոգիաների ոլորտում կարծիքների առաջատարների եւ ոլորտի առաջատար ընկերությունների հաջողության պատմություններին, կլսեն մասնագետների դասախոսությունները եւ ձեռք կբերեն պրակտիկ ու տեսական գիտելիքներ:

«Երիտասարդությունը, ինչպես միշտ, գտնվում է Beeline-ի ուշադրության կենտրոնում: Մենք նախեւառաջ ձգտում ենք աջակցել նրանց, ովքեր իրենց ուժերով փորձում են հասնել հաջողության: Ես առավել քան վստահ եմ, որ այս տարի ճամբարի երիտասարդ մասնակիցները մեզ հաճելիորեն կզարմացնեն իրենց գաղափարներով, իսկ ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հաղթահարել նոր բարձունքներ ձեռնարկատիրության ոլորտում: Միասին մենք կդարձնենք կյանքն ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լավագույն բիզնես ծրագրերի հեղինակները կստանան տարբեր մրցանակներ Beeline-ի եւ ԻՏՁՄ-ի կողմից: