15:40 | 02.07.15 | Նորություններ | 3183

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է ՀՀ 4-րդ Միջազգային բժշկական համագումարը

Կայացել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ որպես գլխավոր գործընկեր, համագումարի իրականացման համար տրամադրել է 10 մլն դրամ:

4-րդ համագումարի շրջանակում բանախոսները եւ մասնակիցները կանդրադառնան մեր օրերում առողջապահությանն առնչվող կարեւոր հիմնախնդիրներին: Մասնավորապես՝ կներկայացվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության, բուժքույրական գործի, առողջապահական կրթության, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ կքննարկվեն հարակից բազմաթիվ ոլորտներին առնչվող այլ խնդիրներ:

Համագումարին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 500 ներկայացուցիչ՝ Հայաստանից եւ 16 այլ երկրներից: Ակնկալվում է, որ սատելիտային սիմպոզիումներին կմասնակցի 1500-2000 մասնագետ: