17:05 | 01.07.15 | Նորություններ | 7655

Մեկնարկել է Beeline նոր սմարթֆոնների եւ պլանշետների վաճառքը

Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների եւ պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին:

Այսօր` ժամը 17։00-ից սկսած, սմարթֆոններ եւ պլանշետային համակարգիչներ կարելի է ձեռք բերել Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Էջմիածնի Beeline հինգ վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից։ 

Beeline-ում նշել են, որ յուրաքանչյուր վաճառքի եւ սպասարկման գրասենյակում գնորդներին  սպասվում է անակնկալ։ Հաճախորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Հուլիսի 2-ից վաճառքները կմեկնարկեն Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում։

Նոր Beeline սարքավորումների տեսականին ներառում է  Beeline Smart Pro եւ Beeline Smart Dual սմարթֆոնները եւ Beeline Tab Pro պլանշետային համակարգիչը։

«Ընդառաջ գնալով մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներին` մենք ընդլայնել ենք բրենդային սմարթֆոնների տեսականին եւ առաջին անգամ Հայաստանում առաջարկում ենք բրենդային պլանշետներ։ Սարքավորումների տեսականին ներառում է արդեն մեր հաճախորդներին ծանոթ Beeline Smart–ը, բայց արդեն երկու SIM-քարտի հնարավորությամբ։ Ամենախստապահանջ հաճախորդներին հասանելի է 4'5 էկրան անկյունագծով Beeline Smart Pro՝ բարելավված տեխնիկական առանձնահատկություններով եւ նորաոճ դիզայնով։ Ինչպես նախկինում, այժմ նույնպես Beeline-ը բջջային սարքավորումների վաճառքի ժամանակ հիմնական ուշադրությունը դարձնում է սարքավորումների որակին, պարզ եւ հարմար ծառայությունների տրամադրմանը եւ շուկայում լավագույն գնին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart Dual սմարթֆոնը երկու SIM-քարտի հնարավորությամբ հասանելի է 33900 դրամով, իսկ Beeline Smart Pro՝ 49 900 դրամով։ Սմարթֆոնների գնորդները երեք ամիս շարունակ հնարավորություն ունեն ամսական անվճար ստանալ 1 GB գերարագ ինտերնետ եւ Beeline ցանցի ներսում անսահմանափակ զանգերի հնարավորություն։

Beeline Tab Pro պլանշետային համակարգիչի արժեքն է 49 900 դրամ։ Գնորդները կստանան 5 GB բջջային ինտերնետ եւ մեկ ամիս «Infinity 512» սակագնային փաթեթին անվճար բաժանորդագրության հնարավորություն: