18:12 | 29.06.15 | Նորություններ | 1131

Հայտնի են DigiCode ծրագրավորման մրցույթի հաղթողները

Հունիսի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Նախնական փուլը հաղթահարած բոլոր 45 մասնակիցները (Երեւանից՝ ընդամենը մեկ մասնակից) արժանացել են խրախուսական մրցանակների:

Եզրափակիչ փուլի հաղթողները ստացել են դրամական պարգեւներ, դասընթացի մասնակցության եւ ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ այլն:

«ԻՏՁՄ-ն խրախուսում է տեխնոլոգիական գիտելիքների կիրառումը դպրոցներում եւ մշակել է հատուկ ծրագիր: Այսօր ՀՀ տարբեր մարզերում մենք արդեն ունենք 50-ից ավելի ինժեներական խմբակ եւ շուրջ 15 ինժեներական լաբորատորիա, սակայն դրանով չենք սահմանափակվում, այլ ցանկանում ենք, որպեսզի  ՀՀ բոլոր դպրոցներում նման խմբակներ ստեղծվեն: Սա է այն ճանապարհը, որով փորձում ենք դպրոցականներին ներգրավել ինժեներության մեջ, որի շնորհիվ փոխվում է երեխաների մտածողությունը եւ սպառողից դառնում են արտադրող»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հաղթողերի ամբողջական ցանկը հասանելի է այստեղ: