«Ֆորում» բիզնես կենտրոնը՝ Դիջիթեք 2015-ի աջակից գործընկեր

11:14 | 24.06.15 | Նորություններ | visibility 921

Հունիսի 19-20-ին Հայաստանում կայացած Դիջիթեք բիզնես ֆորում 2015-ի աջակից գործընկերն էր «Ֆորում» բիզնես կենտրոնը:

Ֆորումի պաշտոնական բացման օրը՝ հունիսի 19-ին, գործարար ելույթով հանդես է եկել «Ֆորում» բիզնես կենտրոնի Բիզնեսի զարգացման գծով մենեջեր Արփինե Հարությունյանը:

«ՏՏ ոլորտը հոգեհարազատ է մեզ, եւ այսօր մեր՝ այստեղ գտնվելը պատահական չէ: Այս տարի արդեն ավանդույթ դարձած ամենամյա Դիջիթեք բիզնես ֆորումի մաս ենք կազմում նաեւ մենք՝ հանդես գալով միաժամանակ ինչպես մասնակից, այնպես էլ որպես աջակից գործընկեր: Մեր գործունեության առաջին իսկ օրվանից համագործակցում ենք ՏՏ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հետ եւ ստանձնել ենք առաքելություն՝ մեկ հարկի տակ համախմբելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործարար հանրույթին՝ բիզնես կենտրոնը դարձնելով մասնագիտացված»,- ասել է Արփինե Հարությունյանը:

«Ֆորում» բիզնես կենտրոնում նշել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի եւ բիզնեսում ՏՏ լուծումներ եւ խորհրդատվություն մատուցող ընկերությունների հետ համագործակցության եզրերն ընդլայնելու նպատակով Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում իրենք հանդես են եկել հատուկ առաջարկներով:

«Մեր համագործակցությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ շարունակական է լինելու, եւ մենք 2015թ. հոկտեմբերի 2-4-ը մասնակցելու ենք նաեւ «Դիջիթեք Էքսպո» միջազգային բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին»,- հավելել է Արփինե Հարությունյանը:

«Ֆորում» բիզնես կենտրոնը գտնվում է Մամիկոնյանց փողոց, 48 շենք հասցեում: Բիզնես կենտրոնի ընդհանուր մակերեսն է 3808 քմ: Կենտրոնը գործարարներին եւ կազմակերպություններին առաջարկում է հարմարավետ գրասենյակային բլոկներ՝ 40-550 քմ մակերեսներով, իրենց առանձին խոհանոցով եւ սանհանգույցով:

Բիզնես կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով` ինտերնետ կապով, արդյունավետ կլիմատ-կոնտրոլ համակարգով, անխափան էլեկտրամատակարարմամբ, անվտանգության ժամանակակից համակարգով եւ շուրջօրյա ջրամատակարարմամբ: Բիզնես կենտրոնի հանգիստ աշխատանքի երաշխիքն է շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով եւ մուտքի անցագրային հսկողությամբ մասնագիտացված անվտանգության ծառայությունը: Բիզնես կենտրոնում նաեւ առկա է հարմարավետ ավտոկայանատեղի:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo