16:06 | 21.05.15 | Նորություններ | 3881

«Յուքոմ»-ի աշխատակիցներն արյուն են հանձնել քաղցկեղով հիվանդ երեխաների համար

«Յուքոմ» ընկերության աշխատակիցներն այսօր «Հանձնիր արյուն, փրկիր կյանք» ակցիայի շրջանակում այցելել են Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն՝ արյան կամավոր դոնոր դառնալու եւ արյունը հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով: 

Ակցիան կշարունակվի եւս մի քանի օր, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան ալցելել կենտրոն եւ հանձնել արյուն: Հավաքված արյունը նվիրաբերվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին:

«Յուրաքանչյուր վայրկյան առաջանում է արյան փոխներարկման խնդիր՝ վթարում տուժածների, վիրահատվածների, արյան քաղցկեղով հիվանդների եւ մի շարք այլ դեպքերի համար: Հանձնելով մեր արյունը՝ մենք ոչ միայն կյանք ենք նվիրում մեկ այլ մարդու, այլեւ մի ամբողջ ընտանիքի երջանիկ ապրելու հնարավորություն ենք տալիս: Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի 400 միլիգրամ արյուն հանձնելով փրկել առնվազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա ինչու դա չանել»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: