16:07 | 19.05.15 | Նորություններ | 6084

Beeline-ն ապրիլին ռեկորդային թվով սմարթֆոն է վաճառել

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր ասել է, որ Beeline-ն անցած ամիս՝ ապրիլին, վաճառել է 4000 Beeline Smart բրենդային սմարթֆոն՝ սահմանելով Հայաստանում սմարթֆոնների վաճառքի նոր ռեկորդ:

Լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ ապրիլի սկզբին մեկնարկել է բրենդային սմարթֆոնների վաճառքի երկրորդ փուլը, որի մեկնարկի առաջին րոպեներին Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակում իրացվել է 100 Beeline Smart սմարթֆոն: 

«Հատուկ ուշադրություն ենք հատկացնում այն պրոդուկտների վաճառքին, որոնք Beeline-ի պատվերով են պատրաստվում: Մենք այդ սարքերը մատուցում ենք մեր բաժանորդներին շատ շահավետ գներով՝ առանց հետագա պարտավորությունների: Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart-ը 3712 վաճառված հեռախոսով եւ մոտակա մրցակցից երկու անգամ մեծ առավելությամբ զբաղեցրեց առաջին հորիզոնականը Հայաստանում ամենաշատ վաճառված սմարթֆոնների թվով:

Ընդամենը 4 ամիս անց մենք սահմանեցինք նոր ռեկորդ, ինչը միանշանակ խոսում է հեռախոսների վաճառքի շուկայում մեր ճիշտ դիրքավորման մասին եւ ցույց տալիս, որ Beeline-ի սպասարկումը, սարքավորումները, պարզ եւ հարմար ծառայությունները գոհացնում են հաճախորդներին»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

«Մատչելի պայմաններով սմարթֆոնների եւ պլանշետների առաջարկն ընկերության ռազմավարության մի մասն է՝ ուղղված տվյալների փոխանցումից ստացված եկամտի աճին: Մենք շնորհակալ ենք Հայաստանի մեր բաժանորդներին բարձր գնահատականի եւ Beeline-ն ընտրելու համար: Ավելին՝ մենք կշարունակենք ընդլայնել սմարթֆոնների եւ պլանշետների տեսականին՝ առաջարկելով գնի եւ որակի լավագույն համադրությունը շուկայում»,- ասել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի բջջային սարքավորումների ուղղության ղեկավար Անդրեյ Չուկաեւը:

Նա նաեւ ասել է, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի բնակչության 70%-ը չունի սմարթֆոն, հետեւաբար կա զարգացման շուկա:
 
Մոտ ապագայում Beeline-ը կներկայացնի մատչելի նոր սմարթֆոն եւ բրենդային պլանշետ, որը կաշխատի Android օպերացիոն համակարգով:

Beeline Smart սմարթֆոնը վաճառվում էր «Սմարթֆոն +2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկի շրջանակում: Բաժանորդները ունեին հնարավորություն ձեռք բերել սմարթֆոն եւ ստանալ մինչեւ 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ Beeline Premium ինտերնետ՝ 2 ամիս ժամկետով՝ 33 900 դրամով: