17:50 | 21.04.15 | Նորություններ | 3012

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը՝ նոր հասցեներում

Beeline-ը հայտարարում է, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նոր հասցեներում։

Մասնավորապես, գերարագ ինտերնետ ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաեւ Նորաշեն թաղամասի բնակիչները։

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 եւ 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 եւ 13000 դրամ: 

«Այսօր Beeline-ը Հայաստանի ինտերնետի շուկայի բացարձակ առաջատարն է։ Ուսումնասիրելով շուկան եւ մեր բաժանորդների պահանջները՝ մենք առաջարկում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ոչ միայն պարզ են եւ համար, այլ գին-որակ համադրության լավագույն դրսեւորումներից  են։ «Beeline Ինտերնետ» ծառայությունը վերն ասվածի վառ ապացույցներից մեկն է.  մենք մտադիր ենք եւս մեկ անգամ ապացուցել մեր առաջատարությունն ու կրկին հանդես գալ որպես ոլորտի զարգացման առաջատար»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:  

Ծառայությունը հասանելի է նաեւ Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաեւ Ավան թաղամասում: