16:14 | 27.03.15 | Նորություններ | 3329

«Յուքոմ»-ի աջակցությամբ մեկնարկել է «Գրքի բանկ» նախագիծը

«Յուքոմ»-ի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այսօր մեկնարկել է «Գրքի բանկ՝ նվիրատվության տաղավար» նախագիծը:

«Գրքի բանկ՝ նվիրատվության տաղավար»-ը տեղադրվել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց՝ «Ընթերցողը» հուշարձանի հարեւանությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է նվիրաբերել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: «Գրքի բանկ»-ում հավաքված ամբողջ գրականությունը փոխանցվելու է ՀՀ զորամասերին, համայնքային գրադարաններին, մանկական խնամքի կենտրոններին եւ այլ հաստատությունների:

«Գրքի բանկ» ծրագիրը մեկնարկել է 2013թ.: Ծրագրի շրջանակում հավաքվել է 12 հազ-ից ավելի գիրք:

Նախագիծն իրականացնում են «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն եւ Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: