16:56 | 06.03.15 | Նորություններ | 3548

«Super զույգ»-ը հասանելի է նաեւ «Բարբառ»-ի բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք» եւ «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն «Super զույգ» ծառայությունից օգտվելու ավելի մատչելի տարբերակով՝ 1 օրվա ակտիվացման համար վճարելով 200 դրամ՝ նախկին 250 դրամի փոխարեն:

Մեկ ամբողջ օր անսահմանափակ ներցանցային զանգեր եւ ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ առաջարկող «Super զույգ» ծառայությունն այսուհետեւ հասանելի է նաեւ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին: