14:27 | 03.03.15 | Նորություններ | 1083

ՏՏ ոլորտի միլիարդատերերը՝ ըստ Forbes-ի

Forbes-ի նոր վարկանիշով աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթսը գլխավորում է նաեւ նույն վարկանիշի՝ ՏՏ ոլորտի միլիարդատերերի ցուցակը:

Microsoft-ի համահիմնադրի կարողությունը գնահատվում է $79.2 մլրդ:

ՏՏ ոլորտի միլիարդատերերը, ըստ Forbes-ի, ընդհանուր առմամբ տնօրինում են $426 մլրդ կարողություն: Այս ցուցանիշն անցած տարվա համեմատ աճ է արձանագրել 11.6%-ով:

ՏՏ ոլորտի միլիարդատերերի ցանկում Բիլ Գեյթսին հաջորդում է Oracle-ի գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնը (ընդհանուր ցանկում՝ 5-րդ տեղ)՝ $54.3 մլրդ կարողությամբ: Նրան հաջորդում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (15-րդ տեղ)՝ $34.8 մլրդ-ով, եւ Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (16-րդ տեղ)՝ $33.4 մլրդ-ով: Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջը (19-րդ տեղ) եզրափակում է ՏՏ միլիարդատերերի լավագույն հնգյակը՝ $29.7 մլրդ կարողությամբ:

Նրա գործընկեր, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը $29.2 մլրդ կարողությամբ միլիարդատերերի վարկանիշի 20-րդ հորիզոնականում է:

Forbes-ի վարկանիշի ամենաերիտասարդ միլիարդատեր է դարձել Snapchat մեսենջերի հիմնադիր 24-ամյա Էվան Շպիգելը: Նա $1.5 մլրդ-ով զբաղեցնում է 1250-րդ հորիզոնականը:

Մինչեւ 40 տարեկան միլիարդատերերի ցանկում առաջատարը Մարկ Ցուկերբերգն է:
 
Uber ընկերության գլխավոր տնօրեն 38-ամյա Թրեյվիս Քալանիքը (283-րդ տեղ) տնօրինում է $5.3 մլրդ կարողություն: Նույնքան է գնահատվում ընկերության մյուս համահիմնադրի՝ Գարեթ Քեմփի կարողությունը: