17:58 | 26.02.15 | Նորություններ | 3008

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ստանդարտ է ներդրել

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը:

Ընկերությունն ապահովում է ֆիզիկական եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունն ու ամբողջականությունը՝ ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների անձնական տվյալները, մատուցվող ծառայությունների բարձր որակը, ընկերության մրցակցային առավելությունը, ստացվող շահույթն ու եկամտաբերությունը, ինչպես նաեւ՝ իրավաբանական, կարգավորող եւ պայմանագրային պահանջներին համապատասխանությունն ու ընկերության կոմերցիոն հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունից:

Հաճախորդներին, մատակարարներին եւ գործընկերներին պատկանող կարեւոր եւ խոցելի տվյալների՝ տեղեկատվական անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան պահպանությունն անհրաժեշտ է շահառուների հետ հարաբերություններում վստահելիություն, հուսալիություն եւ գոհունակություն ապահովելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանությունը փաստում է ընկերության պատրաստակամությունը՝ շարունակաբար վերահսկելու տեղեկատվական անվտանգության ռիսկերը՝ վտանգավոր եւ վնասարար ազդեցությունների հաշվարկման ճանապարհով, որպեսզի տեղեկատվական անվտանգության վերահսկման գործընթացը մշտապես համապատասխանի տեղեկատվական անվտանգության պահանջներին: Դա հնարավորություն է ընձեռում շարունակաբար կատարելագործելու եւ բարելավելու ընկերության՝ որակի կառավարման ծառայության համակարգը: