16:45 | 26.02.15 | Նորություններ | 1130

Երեւանում կդասախոսի Մայքրոսոֆթի տարածաշրջանային տնօրենը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը եւ «Մայքրոսոֆթ» ԱրԷյ ընկերությունը մարտի 2-ին եւ 3-ին կազմակերպում են դասընթացներ, որոնք կվարի Մայքրոսոֆթի տարածաշրջանային տնօրեն Նեյլ Ռուդինը (Neil Roodyn):

Մարտի 2-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Azure-ի կիրառումը Android հարթակի համար» թեմայով դասընթացը: Ութ ժամ տեւողությամբ այս դասախոսությունը կարող է հետաքրքրել այն ծրագրավորողներին, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Մայքրոսոֆթի ամպային տեխնոլոգիաների եւ Android հավելվածի համար դրանց կիրառման վերաբերյալ:

Մասնակիցները կծանոթանան Azure-ի յուրահատկություններին եւ կսովորեն, թե ինչպես Մայքրոսոֆթի եւ Azure-ի ծառայությունները կարող են օգնել կատարելագործելու հավելվածները: Մասնակիցները հնարավորություն կունենան ինքնուրույն ստեղծել հավելվածներ:

Դասընթացի թեմաներն են` Նոր Մայքրոսոֆթ/ Մայքրոսոֆթ եւ Android, Բաց Մայքրոսոֆթ՝ հասանելի բոլոր պլատֆորմներին եւ Azure-ի ծառայությունները Android- ի համար:

Մարտի 3-ի տեղի կունենա Web Camp Azure թեմայով դասընթացը, որի մասնակիցները կծանոթանան Visual Studio-ի եւ NuGet նորություններին: Դասընթացի թեմաներն են` Visual Studio 2013, Visual Studio-ն` HTML-ի, CSS-ի եւ JavaScript-ի համար լավագույն խմբագիրը, ASP.NET-ի նոր հնարավորությունները, Վեբ հավելվածների ստեղծում ASP.NET տեխնոլոգիաներով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստեղծեն կայք՝օգտագործելով ASP.NET MVC, Entity Framework Code First եւ Windows Azure Web Sites ծրագրերը:   

Մարտի 2-ի դասախոսությանը գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ, իսկ մարտի 3-ի համար՝ այստեղ:

Դոկտոր Նեյլ Ռուդինը դասախոս է, ձեռներեց եւ ներդրող: 1990-ականերից աշխատում է Մայքրոսոֆթ ընկերությունում: Նրա հաճախորդների թվում են Microsoft-ը, Intel-ը, Nvidia-ը, EDI-ը եւ շատ ուրիշ կազմակերպություններ: