12:55 | 10.02.15 | Նորություններ | 1517

Twitter-ում արդեն հասանելի են հայատառ հեշթեգերը

Twitter միկրոբլոգում այսուհետ կարելի է հայատառ հեշթեգեր օգտագործել:

Մինչ այս Twitter-ն արգելում էր դրանց կիրառումը:

Հեշթեգերն առաջին լայն կիրառումը գտան 2007թ.՝ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում տեղի ունեցած անտառային հրդեհների ժամանակ, երբ Նեյթ Ռիթեր անունով օգտատերն օգտագործեց #sandiegofire հեշթեգը՝ աղետի հետ կապված բոլոր լուրերը ստանալու նպատակով:

Հեշթեգերը սակայն Twitter-ում գրելու միջազգային պրակտիկայի վերածվեցին 2009-2010 թթ.՝ Իրանում անցկացվող նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ ընթացքում անգլերեն եւ պարսկերեն հեշթեգերով գրառումները մեծ տարածում գտան Իրանում եւ նրա սահմաններից դուրս:

2009թ. հուլիսի 1-ից Twitter-ը սկսեց բոլոր հեշթեգերը հիպերհղումներով կապել որոնման արդյունքների հետ: