11:29 | 27.01.15 | Նորություններ | 3605

Ամփոփվել են Dasaran.am-ի հայտարարած մրցույթի արդյունքները

Հունվարի 24-ին ամփոփվել են «Dasaran» կրթական ծրագրի եւ NURCARD կուտակային ծրագրի համատեղ իրականացրած «Պատանի նկարիչ» մրցույթի արդյունքները:

Մրցույթի շրջանակում անհրաժեշտ էր ներկայացնել ձեռքի աշխատանքներ՝ «Միասին մենք ընտանիք ենք», «Միասին մենք ընկերներ ենք» եւ «Միասին մենք թիմ ենք» թեմաների շուրջ:

Մրցույթին մասնակցել է ավելի քան 5 հազ. աշակերտ, հաղթող է ճանաչվել 25-ը:

Նրանք արժանացել են տարբեր մրցանակների, այդ թվում՝ պլանշետների, հեռուստացույցների, նվագարկիչների, որոնք տրամադրել է NURCARD կուտակային ծրագիրը:

«Միասին մենք թիմ ենք» թեմայի շրջանակում հաղթող ճանաչված աշակերտները շահել են համակարգիչներ իրենց դպրոցների համար: