16:02 | 19.11.14 | Նորություններ | 3139

Beeline-ը եւ «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամը կհամագործակցեն

Beeline-ը եւ «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում կիրականցվեն երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր:

Համագործակցությունը նաեւ նպատակ ունի համախմբել տարբեր մասնագիտական խմբերի տաղանդավոր եւ ակտիվ երիտասարդներին՝ ներգրավելով նրանց ժամանակակից հասարակության արդիական սոցիալական խնդիրների լուծման գործընթացում։

Հայաստանի բուհերում սովորող երիտասարդներին միավորելու նպատակով կկազմակերպվեն համաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ եւ հանդիպումներ փորձագետների, արվեստի ու գիտության հեղինակավոր գործիչների հետ:   

«Երիտասարդները եւ նրանց զարգացմանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ուրախ ենք, որ այս համագործակցության  շնորհիվ կկարողանանք նոր հեռանկարներ բացել հայ տաղանդավոր երիտասարդների  համար եւ օգնել նրանց դարձնել կյանքն ավելի լավը: Հանդիսանալով Հայաստանում խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը` կարող եմ հավաստիացնել, որ այս երկրի  համար առանցքային նշանակություն ունի առաջնակարգ մասնագետների զարգացումը, քանի որ ցանկացած ոլորտի հաջող գործունության հիմնական գրավականը խելացի եւ կայացած մասնագետն է», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։       

Նշենք, որ համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, կազմակերպվել են իրավագետների եւ ֆինանսների ոլորտի մասնագետների փոխադարձ աջակցությանն ուղղված բաց քննարկումներ,  որին մասնակցել է ավելի քան 400 երիտասարդ մասնագետ:

Մյուս միջոցառումն ուղղված էր առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը, ինչպես նաեւ բժշկական եւ կենսաբանական մասնագիտացում ունեցող ուսանողների զարգացմանը։ Միջոցառման շրջանակում Հայաստան էր այցելել Ինսբրուքի բժշկական համալսարանի պրոֆեսոր Հերման Պինգերը, ով ոչ միայն կիսեց իր փորձը Հայաստանի պետական բժշկական համալսարանի եւ Ռուս-Հայկական Համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, այլեւ մի շարք բժշկական հաստատություններում բարեգործական հիմունքներով հիվանդների ախտորոշում եւ բուժում անցկացրեց։