17:11 | 18.11.14 | Նորություններ | 2855

Beeline–ը հրավիրում է աշխատանքի միջբուհական տոնավաճառին

Beeline-ը բոլոր ցանկացողներին hրավիրում է մասնակցել նոյեմբերի 19-ին կայանալիք աշխատանքի միջբուհական տոնավաճառին։

Միջոցառումը տեղի կունենա Երեւանի պետական համալսարանում` համախմբելով հանրապետության 9 առաջատար բուհերին։

Beeline-ի աշխատակիցներն այցելուներին կներկայացնեն տեխնիկական, վարչական, ֆինանսական եւ հաճախորդների սպասարկման ծառայություններում առկա թափուր աշխատատեղերի լայն ընտրություն։

«Մենք բարձր ենք գնահատում միջբուհական աշխատանքի տոնավաճառին մասնակցության հնարավորությունը, քանի որ տարբեր բուհերի տաղանդավոր ուսանողներին եւ ասպիրանտներին կարող ենք առաջարկել համալրել Beeline-ի համերաշխ աշխատակազմը եւ զարգացնել աշխատանքային կարիերան ընկերությունում։ Հավատացած ենք, որ աշխատանքը  Beeline–ում ոչ միայն կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանն, այլ նաեւ կօգնի նրանց դարձնել կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2014 թվականի ընթացքում Beeline-ը  մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաեւ «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին: Ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 200 ինքնակենսագրական։