17:44 | 31.10.14 | Նորություններ | 3202

Beeline-ը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը գյուղերի երեխաների զարգացմանն ուղղված ծրագիր են իրականացնում

Beeline-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ երեխաների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում գործարկել է արհեստագործական 4 խմբակ:

Քարակերտ համայնքում այսօր պաշտոնապես բացվել է ծրագրին մասնակցած երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը, որին մասնակցել են Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, դպրոցների տնօրեններ եւ այլ հյուրեր:  

«Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց երեխաների զարգացման համար ստեղծել նոր հնարավորություններ եւ տալ մի հարթակ, որտեղ նրանք յուրովի ձեւով դրսեւորեցին իրենց տաղանդը։ Վստահ եմ, որ արհեստագործական խմբակներին մասնակցությունը ոչ միայն օգնեց գյուղաբնակ երեխաներին իրենց կյանքն ավելի լավը դարձնել, այլեւ բացեց  ապագայի ավելի լայն հեռանկարներ», - իր խոսքում նշել է  Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Գյուղաբնակ երեխաների շրջանում արհեստագործության զարգացում» ծրագրի շրջանակում բացված խմբակները հնարավորություն են ընձեռում Մյասնիկյան, Քարակերտ, Դալարիկ եւ Արագածավան համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ:

Ցուցահանդեսին ներկայացվել են Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Մյասնիկյան եւ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի պատանիների արհեստագործական աշխատանքները:  

«Գյուղական համայնքներում ապրող երիտասարդները հաճախ չեն գիտակցում արհեստների նշանակությունն իրենց ապագա մասնագիտության եւ աշխատանքի համար: Այս բացը լրացնելու, մեր երեխաների շրջանում արհեստագործությունը զարգացնելու եւ արհեստը նրանց համար եկամտի հնարավոր աղբյուր դարձնելու նպատակով էր, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը դիմեց Beeline-ին եև դրական արձագանք ստացավ» - ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը: