17:34 | 17.10.14 | Նորություններ | 3621

Beeline-ը պարգեւատրեց «My Beeline Armenia» մրցույթի մասնակիցներին

Beeline-ը պարգեւատրել է «My Beeline Armenia» մրցույթի մասնակիցներին, որն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում: Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Աննա Հովհաննիսյանը: Նրա առաջարկը ներառում է հավելվածի դիզայնի բարելավում, GPS համակարգի ներդնում, ձայնային եւ SMS-ծանուցումներ ստանալու եւ լեզուն փոխելու հնարավորություն, նորությունների եւ տեղեկատվական բաժինների ներդնում, բաժանորդի անձնական էջի եւ հեռախոսների օնլայն պատվերներ կատարելու բաժնի ստեղծում: Աննա Հովհաննիսյանը ստացել է Sumsung Galaxy S4 հեռախոս: Եվս մեկ մասնակցի` Ավետ Բրուտյանի առաջարկները հավելվածի գլխավոր էջի բարելավման եւ բաժինների օպտիմալացման վերաբերյալ եւս բարձր գնահատականի են արժանացել հանձնաժողովի կողմից: Ավետ Բրուտյանը ստացել է խրախուսական մրցանակ` Beeline-ի «Ոսկե» հեռախոսահամար:

«Շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնում օգտակար առաջարկների համար: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` մենք ոչ միայն ինքներս ենք աշխատում մեր ծառայությունների եւ սպասարկման բարելավման ուղղությամբ, այլ նաեւ այս շարունակական գործընթացում ներգրավում ենք մեր հաճախորդներին: Վստահ եղեք` «My Beeline Armenia» հավելվածի բարելավմանն ուղղված ձեր առաջարկները կիրագործվեն սեղմ ժամկետներում` ավելի պարզ ու հարմար դարձնելով մեր ծառայությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» մրցույթը մեկնարկել է ս.թ. հուլիսի 16-ին: Հաղթողներն ընտրվել են Beeline-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Մրցույթին ներկայացված առաջարկների թիվը գերազանցել է 100-ը:

«My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 8719: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows եւ Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների եւ այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում: