18:17 | 15.10.14 | Նորություններ | 2971

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերսկսել է բաց դռների օրերը` դպրոցականների եւ ուսանողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերսկսել է բաց դռների օրերը` դպրոցականների եւ ուսանողների համար՝ ընկերությունը հյուրընկալել էր Երեւանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի 25 աշակերտներին:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրերին ներկայացրել է բջջային կապի զարգացման պատմությունը, պատմել է բազային կայանների աշխատանքի հիմունքների եւ նրբությունների, բջջային կապից եւ ինտերնետից օգտվելու առավելությունների, ռիսկերի եւ էթիկայի կանոնների մասին:

Աշակերտները լսել են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը, Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով եւ ծանոթացել են կոմուտացիոն կենտրոնի, զանգերի կենտրոնի եւ սպասարկման կենտրոնի աշխատանքներին:

«Կարծում եմ, օգտակար կլինի, եթե մենք երիտասարդ սերնդի հետ կիսվենք երկար տարիների գործունեության ընթացքում կուտակած ահռելի փորձով եւ գործնական հմտություններով: Սեփական ուժերով հաջողության հասնելը եւ կատարած սխալների վրա սովորելն, անշուշտ, կարեւոր է, բայց լինում են պահեր, երբ առաջանում է խորհրդատվության եւ ուրիշի փորձին ապավինելու անհրաժեշտություն»,- ասել է նշել Ռալֆ Յիրիկյանը: